Հոդվածներ

Մադրիդյան դերբի՝ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով
03.03.2021
2204 0

Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» ոչ-ոքի ավարտեց «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը՝ այդպիսով ընդհատելով հաղթանակների՝ 6 խաղից բաղկացած շարքը:

Առաջիկա մադրիդյան դերբիում «սերուցքայինները» պարտավոր են հաղթանակ տոնել, եթե ցանկանում են մնալ չեմպիոնական մրցավազքում: Ընթացիկ մրցաշրջանում Զիդանի սաները արդեն մեկ անգամ հաղթել են Սիմեոնեի թիմին՝ դեկտեմբերյան դերբիիում առավելության հասնելով 2:0 հաշվով:

Այս պահին «Ատլետիկոն» 5 միավորով գերազանցում է «Ռեալին», ինչպես նաև 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել:

Մադրիդյան դերբիում «արքայական» ակումբը ստիպված է գործել «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով՝ Լա լիգայում լարվածությունը պահպանելու համար:  

Մադրիդյան դերբիից ժամեր անց «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Օսասունային» ու չի բացառվում, որ միավորներ կորցնի:

«Ատլետիկո» - «Ռեալ» խաղը կայանալու է մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Fanat, Realmadrid.am