• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդը» սկսում է ակումբի նոր նախագահի ընտրական գործընթացը

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդը» սկսում է ակումբի նոր նախագահի ընտրական գործընթացը
07.01.2025
1180 0

«Ռեալ Մադրիդի» տնօրենների խորհրդի նիստը տեղի կունենա երեքշաբթի՝ հունվարի 7-ին, օրվա երկրորդ կեսից հետո, որից հետո կսկսվի ընտրական գործընթացը, որի արդյունքում մինչև հունվարի վերջ կնշանակվի ակումբի նոր նախագահ։ Ժամկետները կարող են ավելի կարճ լինել, եթե լինի միայն մեկ թեկնածու, ինչն, այս պահին, ամենայն հավանականությամբ ,այդպես է։

2021 թվականին Ֆլորենտինո Պերեսը վերընտրվեց «Ռեալ Մադրիդի» նախագահ՝ ընդամենը 13 օր տևած գործընթացի արդյունքում։ Պատմությունը կարող է կրկնվել։

«Սերուցքայինները» զգալիորեն կրճատել են ընտրական գործընթացի տևողությունը՝ անցնելով այնպիսի երկարատև ժամկետներից, ինչպիսին 2000 թվականին՝ գրեթե երեք ամիս տևող գործընթացն էր, մինչև առավել կարճ ժամանակահատվածներ, որոնք ամենավատ դեպքերում անգամ մեկ ամսից ավելի չեն տևում։ Բացի այդ, որպեսզի ակումբի աշխատանքները չընդհատվեն, գործող նախագահը՝ այս դեպքում Ֆլորենտինո Պերեսը, պարտավորված չէ լքել իր պաշտոնը նույնիսկ վերաաջադրվելու դեպքում, և նա անշուշտ այդպես էլ կվարվի։

Իրականում, Ֆլորենտինո Պերեսը չի հրաժարական տա և կշարունակի ղեկավարել «Արքայական ակումբը»։ Եթե ակումբը դուրս գա Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ, ապա նա ներկա կլինի Ջիդդայում։ Այս քայլի նպատակը ակումբի բնականոն աշխատանքների ապահովումն է այդ օրերին, երբ բաց է տրանսֆերային պատուհանը։

2021 թվականին գործընթացը սկսվել էր ապրիլի 2-ին, և նախագահի թեկնածուները կարող էին ներկայացնել իրենց թեկնածությունը ապրիլի 3-ից 12-ը, ինչպես նաև առաջարկել իրենց թեկնածուների կազմը՝ խորհուրդում ընդգրկելով 10-ից 20 անդամ՝ ներառյալ նախագահը։ Ապրիլի 13-ին ընտրական խորհուրդը վերընտրեց Ֆլորենտինո Պերեսին նախագահ, քանի որ նա միակ թեկնածուն էր։

«Ռեալ Մադրիդի» նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է լինել իսպանացի, ակումբի սոսյո (անդամ)՝ առնվազն քսան տարի և իսպանական բանկում անձամբ երաշխավորել ակումբի բյուջեի 15%-ը։ Վերջին բյուջեն կազմվել է 1,073 միլիարդ եվրո եկամտի հիման վրա։ Այսպիսով, անհրաժեշտ է երաշխավորել 163 միլիոն եվրո։

Ֆլորենտինո Պերեսի առաջին և գլխավոր խնդիրն է հստակեցնել ընկերության կորպորատիվ բարեփոխումը, որը նա նախատեսում է իրականացնել և որի մասին նա արդեն հայտնել է վերջին երկու ասամբլեաների ժամանակ։





Ամենակարդացված