Հոդվածներ

Զիդանը խոսել է առաջիկա հանդիպման մասին
28.02.2021
1612 0

Լա լիգայի 25-րդ տուրի` «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման նախօրեին տանտերերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մրցակցի մասին:

««Ռեալ Սոսյեդադը» հիանալի թիմ է, որը գերազանց արդյունքներ է գրանցում: Պետք է դուրս գանք խաղադաշտ ու ցուցադրենք մեր ֆուտբոլը: Կարող եմ ասել, որ «Ռեալը» վերադարձրել է վստահությունը:

Բենզեման ու Ազարը հետզհետե ապաքինվում են, սակայն դեռևս ամբողջությամբ պատրաստ չեն:

Ուրախ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից շատերը վերադարձել են: Դրական եմ տրամադրված ու գիտեմ, որ բոլոր ֆուտբոլիստներս նվիրված են հանդես գալիս»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կայանալու է մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված