Մադրիդի «Ռեալը» «կերկարաձգի Տիբո Կուրտուայի պայմանագիրը մինչև 2028 թվականը, հայտնում է Relevo-ն։
«Արքայական ակումբը» պատրաստ է բացառություն անել Տիբո Կուրտուայի համար՝ խախտելով ակումբի այն կանոնը, ըստ որի՝ 30 տարեկանից բարձր խաղացողների հետ պայմանագրերը երկարացվում են առավելագույնը մեկ տարով։
Թեպետ պայմանագրի երկարաձգումը դեռևս ստորագրված չէ, կողմերը որոշ ժամանակ է, ինչ քննարկում են այն։
Կուրտուան միացել է մադրիդյան ակումբին 2018 թվականին։ 2021-ին նա ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր։
Fanat, Realmadrid.am