• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նա որոշակի թերություններ ունի, բայց աստիճանաբար շտկում է դրանք»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նա որոշակի թերություններ ունի, բայց աստիճանաբար շտկում է դրանք»
22.02.2025
692 0

Իսպանիայի առաջնության 25–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Ժիրոնայի» հետ (23.02.2025, 19:15):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Վաղվա հանդիպումը մեզ համար կարևոր է։ Վերջին 3 խաղերը շատ լավ անցկացրինք, ուստի պետք է նույն ոգով շարունակենք։ Ամեն դեպքում, Լա Լիգայի չեմպիոնական պայքարը կվճռվի վերջին տուրում»։

 «Վալվերդեն հանգիստ կստանա՞ «Ժիրոնայի» դեմ խաղում։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին Ֆեդերիկոն մասնակցեց, քանի որ իրեն լավ էր զգում։ Երբ Վալվերդեն անհարմարություն զգա կամ պարզապես հանգստի կարիք ունենա, կմնա պահեստայինների նստարանին։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ հենց վաղը նա հանգիստ ստանա»։

 «ՉԼ–ի փլեյ-օֆֆի վիճակահանությու՞նը։ «Ատլետիկոյի» դեմ դիմակայությունը դժվար կլինի ինչպես միշտ։ Գեղեցիկ ու հետաքրքիր հանդիպումներ են լինելու։ Մենք մոտավորապես նույն մակարդակի վրա ենք «ներքնակների» հետ»։

«Ալաբան կարո՞ղ է մասնակցել առաջիկա խաղին։ Այսօր վերջնական որոշում կընդունեմ»։

 «Բելինգեմի երկխաղյա որակազրկո՞ւմը։ Մենք պետք է ընդունենք այդ որոշումը։ Ջուդին կփոխարինի մեկ այլ ֆուտբոլիստ»։

«Ասե՞լ եմ Ասենսիոյին, որ չափից շատ չկենտրոնանա մամուլում իր խաղի որակի շուրջ բարձրացված աղմուկի վրա՝ ոչ։ Նրա պահվածքը չի փոխվել այն օրվանից, երբ սկսեց մարզվել գլխավոր թիմի հետ։ Նա քիչ է խոսում, լիովին կենտրոնացած է իր աշխատանքի ու առաջընթացի վրա։

Ռաուլն ունի որոշակի թերություններ, որոնք աստիճանաբար շտկում է, բայց առավելագույնս աչքի է ընկնում իր հրաշալի տրամադրվածությամբ ու կենտրոնացվածությամբ, որոնց շնորհիվ էլ գերազանց խաղ է ցուցադրում շատ բարդ հանդիպումներում»։


Ամենակարդացված