Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում բացել «չեմպիոնական միջանցք» (guard of honour) իր սկզբունքային մրցակից «Բարսելոնայի» համար։
Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, մադրիդյան ակումբը մտադիր չէ «Էլ Կլասիկոյից» առաջ հանդիսավոր կերպով ողջունել մրցակցին, որը նախատեսված է մայիսի 10-ին։ Ակումբի ղեկավարության որոշումը կմնա անփոփոխ, նույնիսկ եթե «Բարսելոնան» մինչ այդ պաշտոնապես ապահովի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Նշենք, որ իսպանական ֆուտբոլում «չեմպիոնական միջանցքը» համարվում է մարզական հարգանքի և ճանաչման խորհրդանիշ մրցակիցների միջև։ Երկու գրանդների հարաբերությունների պատմության մեջ եղել են նման օրինակներ․ մասնավորապես, 2008 թվականին «Ռեալ Մադրիդը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ողջունել է վաղաժամ չեմպիոն դարձած «Բարսելոնային»։ Չնայած տարիների ընթացքում կուտակված լարվածությանը՝ այս ժեստը միշտ դիտվել է որպես «ֆեյր-փլեյի» սկզբունքներին հավատարիմ քայլ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն