Իսպանական Fichajes ֆուտբոլային կայքի տվյալներով Անդրեյ Լունինը մտադիր է ամռանը հեռանալ «Արքայական» ակումբից, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում։
Տիբո Կուրտուան ամուր պահել է իր տեղը մեկնարկային կազմում և անկասկած համար մեկ դարպասապահն է Զինեդին Զիդանի համար։
Ընթացիկ մրցաշրջանում Անդրեյ Լունինը խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ՝ «Ալկոյանոյի» դեմ գավաթային մրցավեճում, որտեղ «Ռեալը» պարտություն կրեց և լքեց պայքարը Իսպանիայի գավաթի խաղարկությունում։
22-ամյա դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2024 թվականին, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 3 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am