Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - ՊՍԺ. նախախաղային փաստեր, վիճակագրություն
09.03.2022
2270 0

Այսօր՝ մարտի 9-ին, Երևանի ժամանակով 23։55-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի ՊՍԺ-ի հետ։

Առաջին հանդիպումն ավարտվել է փարիզյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։

ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՓԱՍՏԵՐ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • «Ռեալը» վերջին 6 տնային խաղերում հաղթել է երկրորդ խաղակեսում։
  • «Ռեալը» հաղթել է վերջին 13 տնային խաղերից 11-ում։
  • «Ռեալը» վերջին 4 խաղերում ՊՍԺ-ից գոլ է բաց թողնում երկրորդ խաղակեսում։
  • «Ռեալը» վերջին 6 տնային խաղերում գոլ է խփում երկրորդ խաղակեսում։
  • «Ռեալը» 14 խաղ անընդմեջ տանը չի պարտվում։
  • «Ռեալը» վերջին 6 տնային խաղերում վերջինն է գոլ խփում։
  • ՊՍԺ-ի վերջին 6 խաղերից և ոչ մեկը չի ավարտվել ոչ-ոքի։
  • ՊՍԺ-ն վերջին 10 արտագնա խաղերում գոլ է բաց թողնում։


ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆԵՐ

Տանտերերի կազմից խաղին չեն մասնակցի Կազեմիրոն ու Ֆերլան Մենդին, որոնք դեղին քարտերի պատճառով որակազրկված են։ ՊՍԺ-ից խաղը բաց կթողնեն Անդեր Էրերան (մկանային վնասվածք), Կուրզավան (մեջքի վնասվածք), Սերխիո Ռամոսը (ազդրի վնասվածք):

ՎԵՐՋԻՆ 5 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  1. 16.02.2022. ՊՍԺ 1-0 «Ռեալ Մադրիդ»
  2. 27.11.2019. «Ռեալ Մադրիդ» 2-2 ՊՍԺ
  3. 18.09.2019. ՊՍԺ 3-0 «Ռեալ Մադրիդ»
  4. 06.03.2018. ՊՍԺ 1-2 «Ռեալ Մադրիդ»
  5. 14.02.2018. «Ռեալ Մադրիդ» 3-1 ՊՍԺ