Radio Due-ի հետ զրույցի ընթացքում լեգենդար պաշտպան Կրիստիան Պանուչին խոսել է Ֆաբիո Կապելոյի հետ ունեցած հարաբերությունների, Մադրիդի «Ռեալի» և Անտոնիո Կասանոյի մասին։
«Ես եղել եմ Կապելոյի սիրելի ֆուտբոլիստը։ Նա ցանկանում էր ինձ տեսնել իր բոլոր այն ակումբներում, որտեղ աշխատել է։ Ես, ինչպես և Ֆաբիոն, անկեղծ մարդ եմ։ Նա չէր սիրում այն մարդկանց, ովքեր շողոքորթվում էին։ Անհամաձայնություններ եղել են, սակայն մենք միշտ անկեղծ ենք եղել միմյանց հանդեպ։
Ինչ վերաբերում է Կասանոյին, չեմ ցանկանում խոսել նրա մասին, քանի որ այդ ամենի մասին արդեն խոսվում է երկար ժամանակ։
«Միլանի» կազմում ես հաղթել եմ ամեն ինչ, և ակումբի նախագահը նույնպես ասաց, որ հասել եմ շատ բաների, սակայն «Ռեալը» այլ աշխարհ է։ Ի վերջո հենց այդպես էլ եղավ։ «Ռեալը» ֆուտբոլի հոլիվուդն է։ Երբ դու խաղում ես «Բարսելոնայի» դեմ, գոլ բաց թողնելու իրավունք չունես։ Այդ սպիտակ մարզաշապիկը համաշխարհային ֆուտբոլում մեծ նշանակություն ունի». ասել է Պանուչին։
Los Merengues, Realmadrid.am