Էդեն Ազարի ապագան մշուշոտ է «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է AS-ը, մադրիդյան թիմի ղեկավարությանն ու մարզչական շտաբին հոգնեցրել է բելգիացու՝ պարբերաբար կրկնվող վնասվածքները:
Նշվում է, որ, եթե ամռանը «սերուցքայիններին» հաջողվի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի վինգեր Կիլիան Մբապեի հետ, ապա Ազարի տրանսֆերը կվաճառվի:
Հատկանշական է, որ ֆրանսիացի ռմբարկուն ցանկանում է մշտապես հանդես գալ հարձակման ձախ եզրում՝ համարելով, որ կենտրոնում իր հարձակողական որակները նվազում են: Այդ դեպքում մադրիդյան ակումբում դժվար թե ցանկանան պահել նույն դիրքում հանդես եկող 2 բարձր աշխատավարձով ֆուտբոլիստի:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 8 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am