Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում լարված մթնոլորտ է տիրում ընթացիկ մրցաշրջանի անհաջողություններից հետո, հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի տվյալներով՝ խնդիրը միայն արդյունքները չեն․ առավել մտահոգիչ է թիմի ներքին վիճակը։ Եվրագավաթներից դուրս մնալուց հետո ֆուտբոլիստները ճնշված տեսք ունեն և կարծես հաշտվել են իրավիճակի հետ։
Պարտություններից հետո հանդերձարանը հիշեցնում է «թաղման» մթնոլորտ, որտեղ բացակայում են իրական առաջատարներ, որոնք կկարողանան խոսք վերցնել և ոգևորել թիմին։ Նույնիսկ մարզումները, ըստ աղբյուրների, դարձել են լուռ լարվածության վայր՝ խուսափող հայացքներով և չասված կոնֆլիկտներով։ Թիմի մի շարք առաջատար խաղացողների միջև արդեն առաջացել են տարաձայնություններ։
Մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակչում պարտվել էր «Բավարիային» երկու խաղերի ընդհանուր հաշվով։ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար Բարսելոնայից հետ մնալով 11 միավորով։
Fanat, Realmadrid.am
Հայերեն