Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ (20.04.2025, 23:00):
«Ռեալի» գլխավոր մարզիչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Վաղը մեզ սպասվում է բարդ հանդիպում։ Շնորհավորում եմ «Ատլետիկին»՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»։
«Արսենալից» կրած պարտությունից հետո մենք խոսեցինք ակումբի ղեկավարության և խաղացողների հետ, բոլորս վշտացած ենք ՉԼ-ից դուրս մնալու պատճառով, քանի որ դա ամենակարևոր մրցաշարն է։ Բայց սա ֆուտբոլ է, այս մարզաձևում հնարավոր չէ միշտ հաղթել։ Այդուհանդերձ, Իսպանիայի գավաթի եզրափակիչը (ապրիլի 27, 00:00) և Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը նույնպես կարևոր են։
«Իմ ապագան ակումբում կքննարկենք մրցաշրջանի ավարտից հետո։ Մենք դեռ պայքարում ենք մյուս տիտղոսների համար։ Այժմ Պերեսն ինձ ավելի մեծ աջակցություն և ուշադրություն է ցուցաբերում, քան այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ էր մեզ համար։ Այս պահին չեմ ցանկանում խոսել իմ ապագայի մասին։
Միակ բանը, որ ուզում եմ անել, դա իմ ֆուտբոլիստներին շնորհակալություն հայտնելն է։ Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել նրանց հետ և ցանկանում եմ, որ այն շարունակվի։ Այս խաղացողներն ինձ հնարավորություն տվեցին վերջին 4 տարվա ընթացքում 2 անգամ նվաճել Չեմպիոնների լիգան։
Այնուամենայնիվ, մենք պետք է բարելավենք մեր պաշտպանությունը, քանի որ վերջին խաղերում չափազանց շատ գոլեր ենք բաց թողել։ Եթե կարողանանք այդ առումով առաջադիմել, ապա կշարունակենք պայքարել տիտղոսների համար»։
«Ճի՞շտ եմ արել, որ ավելի մեծ ճնշում չեմ գործադրել «Ռեալի» ղեկավարության վրա նոր ֆուտբոլիստների ձեռքբերման հարցում։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Ինձ մոտ հրաշալի հարաբերություններ են ղեկավարների հետ, մենք միշտ ամեն ինչ միասին ենք անում, և երբեք հակասությունների չենք ունենա։ Ցանկացած մեկը, ով հակառակը կասի, ստում է և մոլորության մեջ գցում մարդկանց»։