• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» հանգստյան օրերն են, բայց 3 ֆուտբոլիստներ շարունակում են մարզվել

Հոդվածներ

«Ռեալում» հանգստյան օրերն են, բայց 3 ֆուտբոլիստներ շարունակում են մարզվել
18.05.2024
1494 0

«Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ռեալի» անձնակազմը եռօրյա հանգստի հնարավորություն է ստացել։ Նույնսիկ Կարլո Անչելոտին է օգտվել այդ հնարավորությունից և ուղևորվել է Իտալիա։ 

Միայն երեք ֆուտբոլիստներ են այդ ընթացքում շարունակել մարզումները։ Marca-ի փոխանցմամբ, այդ ֆուտբոլիստները թիմի երեք դարպասապահներն են՝ Կուրտուան, Լունինը և Կեպան։

Նրանցից յուրաքանչյուրը իր պատճառներն ունի մարզումները չդադարեցնելու համար։ 

Կուրտուան և Լունինը պայքարում են ՉԼ-ի եզրափակչում մեկնարկային կազմում տեղի համար։ 

Իսկ Կեպան ցանկանում է «Չելսի» վերադառնալուց առաջ հնարավորություն ստանալ կրկին «Ռեալի» կազմում խաղադաշտ դուրս գալու։  Իսպանացուն ևս անհրաժեշտ է ապացուցել, որ նա լավ մարզավիճակում է։ 

Մրցաշրջանի ավարտին մնացել է երեք խաղ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված