Հոդվածներ

Կրոսը կարծիք է հայտնել Ալաբայի՝ «Ռեալ» տեղափոխության մասին
23.02.2021
2042 0

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր նախկին թիմակից Դավիդ Ալաբայի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:

«Խնդիրն այն է, որ ավելի քան 7 տարի չեմ խաղացել նրա հետ: Այդ պատճառով մի փոքր դժվարանում եմ կարծիք հայտնել:

Այնուամենայնիվ, եթե Դավիդը երկար տարիներ եղել է «Բավարիայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, ուրեմն ունի համապատասխան որակներ «Ռեալում» հանդես գալու համար. այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Այնուամենայնիվ, տեսնենք՝ ինչ կլինի մրցաշրջանի ավարտին»,- գերմանացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված