Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը նշել է իր մարզական կուռքերի անունները:
«Պելեն, Կոբի Բրայանտը, Ռոնալդոն, Մայքլ Ջորդանը, Լեբրոն Ջեյմսն ու Կրիշտիանու Ռոնալդուն... Իմ սիրելի մարզաձևերի յուրաքանչյուր սերնդից ինչ-որ բան սովորել եմ: Պելեն մեր արքան է»,- բրազիլացու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչում ուժերը կչափեն «Դորտմունդի Բորուսիան» ու Մադրիդի «Ռեալը» (հունիսի 1` 23:00):
Fanat, Realmadrid.am
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ