Հոդվածներ

Հայտնի է, թե որքան կարող է շարքից դուրս մնալ Տիբո Կուրտուան
24.10.2024
1554 0

Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով կարող է բավական երկար ժամանակով շարքից դուրս մնալ։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ բելգիացին մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Էլ Կլասիկոյին» ու բաց կթողնի 2-3 շաբաթ։ 

ESPN-ի փոխանցմամբ, սակայն, Կուրտուայի վնասվածքը մի փոքր ավելի լուրջ է ու նա չի կարողանա իր թիմին օգնել մոտ 3-4 շաբաթ։   

Դեռևս հստակ ժամանակահատված չկա, թե երբ պատրաստ կլինի դարպասապահը, սակայն վստահ կարող ենք ասել, որ նա բաց կթողնի «Բարսելոնայի», «Վալենսիայի» և «Միլանի» դեմ կայանալիք հանդիպումները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված