«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խստովանել է, որ Counter-Strike-ի մեծ երկրպագու է:
«Twitch ալիքի բացվելուց հետո երկրպագուների հետ շփումն էլ ավելի հեշտացավ: Երբ Counter-Strike խաղալիս պարտվում եմ, որոշ մարդիկ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս: Կարող եմ ասել, որ Counter-Strike խաղալիս ավելի եմ լարվում, քան «Սանտիագո Բերնաբեուում»:
Բավականին ամաչկոտ մարդ եմ. երբեք չէի պատկերացնի, որ կգրանցվեի Twitch-ում ու կխաղայի օգտատերերի ներկայությամբ»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է AS-ը:
Fanat, Realmadrid.am