Ֆրանսիայի հավաքականի ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պիրեսը խոսել է իր հայրենակից Կիլիան Մբապեի ապագայի մասին:
«Ես ֆրանսիացի եմ, այդ պատճառով շատ ուրախ եմ, որ Մբապեն կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել «Կամպ Նոուում»: Ընդհանուր առմամբ ՊՍԺ-ն շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց ու արժանի էր նման արդյունքի:
Կիլիանի ապագայի հարցը տանջում է շատերին: Կարծում եմ՝ «Ռեալը» ներկայում նույնպես ցանկանում է ունենալ աշխարհի լավագույն խաղացողներին: Եթե նրանք շատ են ցանկանում պայմանագիր կնքել մի ֆուտբոլիստի հետ, ապա դա կանեն ինչ գնով էլ լինի:
Վստահ եմ՝ ամեն ինչ որոշվելու է առաջիկա ամիսների ընթացքում: Շատ բան կախված է նաև Զինեդին Զիդանի մնալ-չմնալուց»,- ֆրանսիացի կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է Cadena SER-ը:
Fanat, Realmadrid.am