Թոնի Կրոսը «Վալենսիայի» դեմ խաղում հերթական անգամ իրեն լավագույնս դրսևորեց։ Այդ խաղում նա մասնակցեց թիմի երկու գոլերին։
Խաղն ավարտվեց 2-0 հաշվով, և Կրոսը դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Բացի դա նրա ջանքերով Մադրիդի «Ռեալը» 4 վտանգավոր պահ ստեղծեց «Վալենսիայի» դարպասին։
Ստացվում է, որ Կրոսը այս մրցաշրջանի ընթացքում արդեն 50 առանցքային փոխանցում է կատարել՝ մեկ խաղում միջինը 2.5։
Այս ցուցանիշով Կրոսը լավագույնն է Լա Լիգայում, իսկ ահա «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին միջինը ընդամենը 2.2 առանցքային փոխանցում է կատարել մեկ խաղի ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am