Արդա Գյուլերը վստահ է, որ հաջողության կհասնի Մադրիդի «Ռեալի» կազմում։
«Մենք պատրաստ ենք պայքարել բոլոր երեք տիտղոսների համար։ «Ռեալը» միշտ պայքարում է հաղթանակի համար յուրաքանչյուր խաղում և յուրաքանչյուր տիտոսի համար։ Իմ միակ ցանկությունն է ՝ մասնակցություն ունենալ բոլոր խաղերին և օգնել «Ռեալին» նվաճել բոլոր տիտղոսները։
«Ռեալը» ինձ ծրագիր է ներկայացրել, և ես հավատում եմ դրան։ Վստահ եմ, որ հաջողության եմ հասնելու այստեղ և նույնսիկ տուն եմ գնել Մադրիդում։ Ես շատ քրտնաջան աշխատում եմ և միշտ պատրաստ եմ խաղալ։ Հունգարիայի դեմ խաղում դուք կարող էիք համոզվել դրանում։
Սիրում եմ «Ռեալի» երկրպագուներին։ Նրանց աջակցությունը անչափ կարևոր է ինձ համար։ Ես շատ շնորհակալ եմ։ Տեղափոխվել եմ «Ռեալ», որպեսզի խաղամ ու լինեմ կարևոր մասնիկը այս թիմի։ Չեմ դադարի պայքարել, քանի դեռ չեմ հասել դրան». նշել է թուրք ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am