Չնայած այն բանին, որ «Այնտրախտ» վերադառնալուց հետո Լուկա Յովիչը արդեն երեք գոլի հեղինակ է դարձել, նրա փայլը կարծես թե խամրում է։ Գերմանական ակումբ վերադառնալուց հետո սերբ ֆուտբոլիստը 6 խաղ անընդմեջ չի հայտնվել մեկնարկային կազմում։ .
«Քյոլնի» դեմ խաղում Լուկա Յովիչը խաղադաշտում անցկացրեց ընդամենը 19 րոպե՝ փոխարինելով շվեյցարացի Ջիբրիլ Սոուին 1-0 հաշվի պայմաններում։ «Այնտրախտը» վերջնական արդյունքում հաղթեց 2-0 հաշվով, սակայն Յովիչը աննկատ մնաց խաղադաշտ անցկացրած ողջ ժամանակահատվածի ընթացքում։
Նա ոչ մի անգամ չի հարվածել դարպասին և 6 անգամ կորցրել է գնդակը։ Ընդհանուր առմամբ վերջին 3 խաղերում Յովիչը ստացել է 63 րոպե խաղաժամանակ և այդ ընթացքում ոչ մի հարված չի կատարել։ «Արմինիայի» դեմ խաղում խփած գոլից հետո Յովիչը ոչ մի անգամ չի սպառնացել մրցակցիների դարպասին։
Նրա վիճակագրությունը, սակայն, բավական տպավորիչ է երևում։ Ընդհանուր առմամբ «Այնտրախտ» վերադարձից հետո Յովիչը 4 հարված է կատարել, որոնցից երեքը ավարտվել է գոլով։ Սակայն պետք է նշել, որ Յովիչի ներդրումը թիմի խաղի վրա շատ քիչ է։ Նա բավական հեռու է գործում մրցակցի տուգանայինի մատույցներից։
Այնուամենայնիվ «Այնտրախտի» գլխավոր մարզիչը վստահ է, որ Լուկան դեռ կհասցնի իրեն լավագույնս դրսևորել գերմանական ակումբի կազմում։
«Կարծում եմ, որ Լուկան դեռ երջանիկ չէ։ Նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Նա մեզ կօգնի, ես դրանում վստահ եմ». ասել է «Այնտրախտի» գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am