Ֆրանսիսկո Պավոնի կարծիքով «Ռեալին» ևս մեկ պաշտպան է անհրաժեշտ։
«Իմ կարծիքով կենտրոնական պաշտպանների թիվը «Ռեալում» քիչ է։ Ամեն դեպքում դա այդպես է, քանի դեռ իր օպտիմալ մարզավիճակին չի վերադարձել Դավիդ Ալաբան։ Սա նշանակում է, որ հիմնական կենտրոնական պաշտպաններից որևէ մեկի վնասվածք ստանալու պարագայում թիմը բավական լուրջ խնդիրներ է ունենալու։
Վալյեխոյի մոտ չի հերիքում արագությունը, և այս պահին նրան խաղադաշտ դուրս բերելը իր մեջ ռիսկ է պարունակում։
Վստահ եմ, որ «Ռեալն» այս պահին ուսումնասիրում է տրանսֆերային շուկան և փորձում գտնել ունիվերսալ ֆուտբոլիստի, ով կկարողանա խաղալ պաշտպանության տարբեր դիրքերում։ Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք կգտնվի մեկը, ով կհամապատասխանի թիմի սպորտային և ֆինանսական պահանջներին։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ թիմի հանգստության համար ևս մեկ պաշտպան է անհրաժեշտ». նշել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am