Էրլինգ Հոլանդը որոշել է հետ չմնալ Կիլիան Մբապեից։ «Սևիլիայի» դեմ խաղում նրա գրանցած դուբլը գրավել է ողջ ֆուտբոլային հանրության ուշադրությունը։
Ինչպես և Մբապեն, Հոլանդը ևս համարվում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, և «Սևիլիայի» դեմ խաղից հետո ֆուտբոլիստը մեկնաբանել է այդ ամենը։
«Միշտ էլ հաճելի է, երբ հետաքրքրված են քո ծառայություններով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մբապեին, քանի որ «Բարսելոնայի» դեմ խաղում նար գրանցած հեթ-տրիկը հավելյալ մոտիվացիա դարձավ ինձ համար». ասել է Հոլանդը։
«Բորուսիա Դորտմունդի» կազմում անցկացարծ 42 խաղերում նորվեգացի հարձակվողը դարձել է 41 գոլի հեղինակ։ Նրա հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո։
Նշվում է, որ «Ռեալը» գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում 90 մլն եվրո կառաջարկի Հոլանդի տրանսֆերի համար։
Los Merengues, Realmadrid.am