Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Վալենսիայի» դեմ խաղից հետո
09.11.2020
2583 0

Լա լիգայի 9-րդ տուրում «Վալենսիային» պարտվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացավ «Մեստալյա» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Հանդիպման մասին. 

«Առաջին կես ժամում լավ էինք խաղում, սակայն գոլից հետո փոխվեց ամեն ինչ, ու այլևս չկար նույն դինամիկան: 3 11-մետրանոց, ինքնագոլ...

Այսօրվա անհաջողությունը դժվար է բացատրել»:

Մրցավարության մասին.

«Չեմ պատրաստվում բողոքել մրցավարներից: Նրանք իրենց աշխատանքն են կատարում: Այսօր դժվարին խաղ էր մեզ համար, ու արդարանալու պատճառ չունենք: Հիմա պետք է վերլուծություն անենք ու շարժվենք առաջ»:

Պաշտպանության մասին.

«Լավ գիտենք, որ եթե պաշտպանությունում ուժեղ ենք, կարողանում ենք վերահսկել խաղի բալանսն ու հաջողության ենք հասնում: Այսօրվա խաղը բարդագույններից էր, որի ընթացքը չհաջողվեց վերահսկել»:

Տակտիկայի մասին.

«Չեմ կարծում՝ «Վալենսիան» տակտիկապես գերազանցեց մեզ: Տեսանք, որ նրանք լավ էին պատրաստվել: Ես այն մարդն եմ, ով վերջնական արդյունքի պատասխանատվությունն է կրում: Այս անգամ չստացվեց փոխել իրադարձությունների ընթացքը»:

Լա լիգայի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ռեալ Սոսյեդադը»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված