Marca-ի փոխանցմամբ, Զինեդին Զիդանը իր երրորդ որդուն՝ Տեոյին հրավիրել է հիմնական թիմ։
Դա կապված է հիմնական թիմում առկա մեծաքանակ վնասվածքների հետ։ Հանգստյան օրերին կայանալիք «Վալյադոլիդի» դեմ խաղին Մադրիդի «Ռեալը» կարող է մնալ առանց հիմնական թիմի 8 ֆուտբոլիստների։
Տեոն Զիդանի երրորդ որդին է։ Մինչ այս «Ռեալի» հիմնական թիմում հանդես են եկել Էնցո և Լուկա Զիդանները, ովքեր արդեն հեռացել են «Արքայական» ակումբից։
Նշվում է, որ Տեոն Զիդանի որդիներից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է։ Նա արդեն 11 տարի է գտնվում է «Ռեալի» համակարգում և հանդես է եկել «Կաստիլիայի» կազմում։
18-ամյա ֆուտբոլիստը մարզում է անցկացրել հիմնական թիմի հետ և կարծես թե լավ տպավորություն է թողել։
Los Merengues, Realmadrid.am