Հոդվածներ

Խաբիբի գեղեցիկ պատասխանը «Բարսելոնային» (լուսանկար)
18.02.2021
4003 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնա» - ՊՍԺ հանդիպումից առաջ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը նշել էր, որ գտնվում է «Կամպ Նոու» մարզադաշտի ճանապարհին՝ ավելացնելով «Առաջ ՊՍԺ» և Hala Madrid հեշթեգները:

«Բարսելոնայի» պատասխանը չէր ուշացել. 

«Համոզվա՞ծ ես. փոխելը երբեք էլ ուշ չէ»:

Չեմպիոնը գեղեցիկ պատասխան էր տվել.

«1998 թվականից ի վեր երկրպագում եմ «Ռեալին», սակայն «Բարսելոնայի» մեծությունը ոչ ոք չի կարող հերքել: Հաջողություն եմ մաղթում այս դժվարին ժամանակաշրջանում»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - ՊՍԺ խաղն ավարտվել էր հյուրերի՝ 1:4 հաշվով հաղթանակով:

Fanat, Realmadrid.am