• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» կօգտագործի արհեստական բանականությունը վնասվածքների կանխարգելման համար

Հոդվածներ

«Ռեալը» կօգտագործի արհեստական բանականությունը վնասվածքների կանխարգելման համար
26.07.2025
1656 0

Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», ինչպես նաև բրազիլական «Պալմեյրասը» և «Ֆլամենգոն» զգալի միջոցներ են ներդնում իրենց թիմերի բժշկական սպասարկման բարելավման համար։ Մասնավորապես, նրանք ներդրումներ են կատարում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման մեջ, որոնք կարող են օգնել կանխատեսելու ֆուտբոլիստների վնասվածքներն ու կանխել դրանք։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ արհեստական բանականության գործառույթը կայանում է տվյալների միավորման մեջ, ինչպիսիք են մարզումային ծանրաբեռնվածությունը, վնասվածքների պատմությունը, քնի որակը, սնունդը, խաղադաշտում ցուցաբերած արդյունքները և նույնիսկ մարզիկի հուզական վիճակը։ Այս տեղեկատվությունը հավաքվում է տեսախցիկների, սենսորների և սարքերի միջոցով, որոնք ֆիքսում են ամեն մանրուք՝ ավելի ամբողջական վերլուծություն ապահովելու համար: Այն գերազանցում է մարդ-մասնագետների կարողությունները։

Սպասվում է, որ արհեստական բանականության մեջ կատարված ներդրումները կբերեն ակնթարթային արդյունքներ և վնասվածքների քանակը կկրճատեն մինչև 30%-ով։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված