Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսը նշում է ծննդյան 78-րդ տարեդարձը
08.03.2025
501 0

Այսօր՝ մարտի 8-ին, Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր նախագահի ծննդյան տարեդարձն է:

Ֆլորենտինո Պերեսը նշում է ծննդյան 78-ամյակը:

Նա «Ռեալի» ֆուտբոլային ակումբի հետ նվաճել է 37, բասկեբոլի թիմի հետ՝ 27 տիտղոս:

Հիշեցնենք, որ Պերեսը մադրիդյան գրանդում նախագահում է երկրորդ անգամ՝ 2009 թվականից։ Այդ ժամանակ նա միակ թեկնածուն էր։ 2013-ին, 2017-ին և 2021-ին նույնպես նա մրցակիցներ չի ունեցել։

Առաջին անգամ Ֆլորենտինոն նախագահել է 2000—2006-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված