Հոդվածներ

«Ռեալ» 2-0 «Վալենսիա». վստահ ու գրագետ ֆուտբոլ՝ դժվար մրցակցի դեմ
14.02.2021
2120 0

Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» հետ։ Չնայած առանցքային մի շարք ֆուտբոլիստների բացակայությանը, «արքայական» ակումբը հենց սկզբից ցուցադրեց որակյալ, գրագետ ու հարձակողական ֆուտբոլ և առաջին կեսից հետո 2 գոլի առավելություն ստացավ (Բենզեմա 12՛, Կրոս 42՛):

Հանդիպման 61-րդ րոպեին Ֆերլան Մենդին Վինիսիուսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ, սակայն այն չեղարկվեց VAR-ից հետո։ Խաղի մնացած հատվածում «Ռեալը» շարունակեց գերիշխել, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Այս խաղից հետո «Ռեալը» վաստակում է 3 միավոր ու ընդհանուր 49 միավորով բարձրանում մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։

Լա լիգա. 23-րդ տուր. «Ռեալ» 2-0 «Վալենսիա» (Բենզեմա 12՛, 42')


Ամենակարդացված