Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունայի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» և Կիլիան Մբապեն համաձայնություն են ստորագրել, ըստ որի ֆուտբոլիստը 2024-ի հուլիսին կմիանա մադրիդյան ակումբին։
Այնուամենայնիվ այս ամենը չի խանգարում նրան, որ Մբապեն «Ռեալ» տեղափոխվի այս ամռանը։
Նշվում է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխության դեպքում «Սերուցքայինները» ստիպված կլինեն մոտ 180-200 մլն եվրո վճարել։
Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է ստանալ իր ողջ աշխատավարձը «ՊՍԺ»-ում, ուստի մտադիր չէ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը։ Բացի այդ Մբապեն սեպտեմբերի կարող է 90 90 մլն եվրո ստանալ հավատարմության բոնուսի տեսքով։
Los Merengues, Realmadrid.am