Relevo․ Մադրիդյան դերբիի լխավոր մրցավարի և VAR-ի պատասխանատուների երկխոսությունը՝ «Ռեալի» դարպասին 11–մետրանոց նշանակելու պահին․
Գլխավոր մրցավար․ «Ինձ ավելի շատ կադրեր են պետք, ես պետք է ավելի լավ տեսնեմ այս դրվագը»
VAR-ի պատասխանատուներ․ «Այլ կադրեր չկան»
Գլխավոր մրցավար․ «Լավ, ես տեսնում եմ, որ Չուամենին ոտքը դրեց Լինոյի վրա։ Նշանակում եմ 11 մետրանոց»
AS․ Դերբիի հեռարձակողը հայտնել է, որ իրենց տրամադրության տակ կային այդ դրվագի այլ դիրքից կրկնություններ, բայց VAR-ի սենյակից դրանք ոչ–ոք չի պահանջել։
RMTV-ի հաղորդավարն՝ «Ռեալի» դարպասին նշանակված 11 մետրանոցի մասին․
«Անհեթեթ որոշում էր, ոչինչ էլ չկար, քանի որ գնդակն արդեն անցել էր։ Լինոն ինքն էր փնտրում Չուամենիի հետ շփումը։ Եթե ես լինեի խաղադաշտում ու նման որոշում կայացվեր իմ դեմ, ապա պարզապես կլքեի խաղադաշտը։
Սա «Նեգրեյրայի կեղտոտ լիգան» է։ VAR-ի պատասխանատու Դե Բուրգոս Բենգոեչեան հենց սա էր ուզում՝ «կեղծ» 11–մետրանոց հորինելով։ Հենց սա էին ուզում հանդիպման գլխավոր մրցավար Գրադոն ու մրցավարական տեխնիկական կոմիտեի նախագահ Կանտալեխոն»։