Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անհայտ մնալ։
Այս շաբաթվա ընթացքում «Ռեալի» ավագը մի քանի անգամ զրույց է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել լարվածությունը։ Այդ խոսակցությունների արդյունքում վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված է քննարկվել։
Նշվում է, Ռամոսը ամեն օր անհատական մարզումներ է անցկացնում մարզասրահում, որպեսզի հնարավորինս շուտ շարք վերադառնա։
Ֆլորենտինո Պերեսը գնահատում է դա, և այն, որ իսպանացին «Ատլետիկի» դեմ խաղում դուրս եկավ խաղադաշտ ցավեր զգալով։
Ռամոսի նոր պայմանագրի հարցում բանակցությունները ընթանում են միայն ֆուտբոլիստի և Պերեսի միջև։ Կողմնակի անձինք որևէ ազդեցություն չեն ունենալու այդ հարցի վրա։ Այնուամենայնիվ Ռամոսը իր գործակալին հայտնել է, որ ցանկություն ունի մնալ «Ռեալում», և որ դա իր նպատակն է։
Ակումբը ներկա պահին Ռամոսին առաջարկում է երկամյա պայմանագիր՝ 10% աշխատավարձի կրճատումով։
Այս մրցաշրջանում «Ռեալի» ավագը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am