Լա Լիգայի նախագահ Խավիր Տեբասը խոսել է Մբապեի և Հոլանդի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Կան բոլոր նախադրյալները կարծելու, որ Մբապեն իր կարիերան շարունակելու է «Ռեալում»։ Հուսով եմ և կարծում եմ, որ Հոլանդը ևս կկարողանա տեղափոխվել իսպանական ակումբ։
«Ռեալը» ցանկության դեպքում կարող է ձեռք բերել երկուսին էլ, եթե գործարքները խելամիտ արժեք ունենան, սակայն Մինո Ռայոլայի դեպքում ամեն բան միշտ բարդ է ստացվում։ Ամեն դեպքում, եթե «Ռեալը» կարողանա իրականացնել այդ տրանսֆերները, ապա դա մեծ համալրում կլինի նրանց և Լա Լիգայի համար։
Ինձ համար էական նշանակություն չունի, թե որ ակումբում հանդես կգան նրանք։ Ցանկալի է, որ դրանք լինեն իսպանական ակումբներ». նշել է Տեբասը։
Los Merengues, Realmadrid.am