Հոդվածներ

Goal. «Միլանը» պատրաստվում է բանակցել «Ռեալի» հետ
12.02.2021
1863 0

«Միլանը» մտադիր է գնել «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասի ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ ներկայում 21-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով. գործող պայմանագրում ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն չկա:

Այնուամենայնիվ, իտալական թիմի ղեկավարությունը հույս ունի համաձայնության հասնել «սերուցքայինների» հետ ու գնել իսպանացու տրանսֆերային իրավունքները:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բրահիմն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված