Հոդվածներ

Անչելոտի․ «Մենք նրան այլ կերպ պետք է փոխարինենք»
26.05.2024
1986 0

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38–րդ տուրում չեմպիոնի կոչումը նվաճած Մադրիդի «Ռեալը» գոլազուրկ ոչ–ոքի խաղաց «Բետիսի» հետ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Կարծում եմ՝ «Բեռնաբեուն» Կրոսի համար այնպիսի հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել, որին նա արժանի էր։ Հիանալի գիշեր էր և մեր բախտը բերել է, քանի որ Թոնիի հետ ենք լինելու դեռ մի ամբողջ շաբաթ։ Նա հիանալի կիսապաշտպան է՝ համեստ բնավորությամբ։ Հրաշալի է, որ նա 10 տարի խաղացել է «Ռեալ Մադրիդում»։

«Կրոսի հետնո՞րդը, թիմում գտնվող ֆուտբոլիստները պետք է ավելի շատ պատասխանատվություն վերցնեն։ Տեսնենք՝ ինչ կլինի տեխնիկական մասով։ Հնարավոր է, որ մենք ավելի ուղղահայաց կխաղանք այն ֆուտբոլիստների հետ, որոնք ավելի շատ էներգիա, սակայն ավելի քիչ վերահսկող ռիթմ ունեն»։

«Բելինգեմը Կրոսի հետնո՞րդ, մեզ համար ավելի լավ է, երբ Ջուդը խաղում է մրցակցի դարպասի դիմաց։ Շուկայում նման որակներով ֆուտբոլիստ չկա, մենք նրան այլ կերպ պետք է փոխարինենք։ Մենք հրաշալի կիսապաշտպաններ ունենք, որոնք տարբեր որակներ ունեն»։

«Մենք դեռ սպասում ենք Մոդրիչի, Լուկասի և Նաչոյի որոշումներին։ Մնացել է մեկ հանդիպում, որից հետո ամեն բան պարզ կդառնա։ Ֆուտբոլիստներն իմ կարծիքը չեն հարցնում պայմանագիրը երկարաձգելիս: Նրանք հստակ պատկերացնում են՝ ինչ են ուզում, իսկ մենք, մեր հերթին, հարգում ենք այդ որոշումը»։

«Մեկնարկային կազմը եզրափակիչու՞մ (01.06, 23:00)։ Մենք մեկ շաբաթ ունենք, որպեսզի ընտրություն կատարենք»։

«Սնահավա՞տ եմ ես արդյոք, այո, բայց դրա մասին չեմ սիրում խոսել։ Դրա բացակայությունը հանգեցնում է անհաջողությունների»։

Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ