Շարունակվում են խոսակցությունները Իսկոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստը դժգոհ է Զինեդին Զիդանի վերաբերմունքից և մտադիր է ամռանը հեռանալ «Ռեալից»։
Աղբյուրի փոխանցմամբ, Իսկոն ցանկություն է ունեցել լքել ակումբը դեռ հունվարին, սակայն չի գտել համապատասխան ակումբ։ Ամռանը մեծ հավանականությամբ նա կփոխի ակումբային գրանցումը։
Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին վերցրած Զինեդին Զիդանը ընդամենը 487 րոպե խաղաժամանակ է տրամադրել Իսկոյին, ինչը, բնականաբար, չի գոհացնում ֆուտբոլիստին։
Los Merengues, Realmadrid.am