Ֆլորենտինո Պերեսը կարող է ևս մեկ անգամ մասնակցել «Ռեալի» նախագահի ընտրություններին։
77-ամյա Պերեսը չի բացառում, որ կմասնակցի 2025 թվականին կայանալիք ընտրություններին։ Ըստ Relevo-ի նախագահն այս մասին հայտնել է իր հարազատներին։
«Ռեալում» քննարկվում էր այն, որ սա կարող է լինել Պերեսի վերջին պաշտոնավարումը՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական խնդիրները։ Սակայն իրավիճակը լավացել է, և Ֆլորենտինոն կարծում է, որ դեռ 4 տարի կարող է մնալ իր պաշտոնում։
Պերեսը «Ռեալի» նախագահն է 2009 թվականից։ Մինչ այդ նա 2000-2006 թվականներին ևս ղեկավարել է ակումբը։ Եթե նա վերընտրվի, ապա նրա կառավարման ժամկետը կարող է գերազանցել 25 տարին։
Los Merengues, Realmadrid.am