«Ռեալը» այսօր հերթական մարզումն է անցկացրել, և կարծես թե այն լավ նորություններով է սկսվել թիմի համար։
Էդեն Ազարի վնասվածքը փաստորեն այնքան էլ լուրջ չէր, և բելգիացին այսօր մարզում է անցկացրել թիմի հետ։
Ռոդրիգոն նույնպես մարզվել է ընդհանուր խմբի հետ և գրեթե պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն։
Ալվարո Օդրիոսոլան և Մարսելոն մարզվել են անհատական ծրագրով։
Նախատեսվում էր, որ Ազարը շարք կվերադառնա մարտի կեսին, սակայն կարծես թե ամեն ինչ նախատեսվածից ավելի լավ է ընթանում։
Los Merengues, Realmadrid.am