Հոդվածներ

Հայտնի է՝ որքան բաց կթողնի Մարսելոն մկանային վնասվածքի պատճառով
10.02.2021
1980 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել։

32-ամյա բրազիլացին, ըստ Marca-ի, բաց կթողնի 3 շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցի «Ատալանտայի» դեմ ՉԼ-ի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 24-ին։

«Ռեալում» վնասվածք ունեն նաև Սերխիո Ռամոսը, Էդեր Միլիտաոն ու Ալվարո Օդրիոսոլան, կիսապաշտպաններ Էդեն Ազարը, Լուկաս Վասկեսն ու Ֆեդե Վալվերդեն, ինչպես նաև հարձակվող Ռոդրիգո Գոյեսը։

Այս մրցաշրջանում Մարսելոն մասնակցել է Լա լիգայի 8 հանդիպման ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։