Sky Sports-ի հետ զրույցում Մարտին Էդեգորը խոսել է իր ապագայի մասին։
«Դեռ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա։ Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ, ու այստեղ կարևոր է իմանալ, թե ինչ են ուզում նրանք։ Ես երջանիկ եմ «Արսենալում», բայց ամեն բան պարզ կլինի մրցաշրջանի ավարտից հետո». նշել է Էդեգորը։
Լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո Էդեգորը կարևոր ֆիգուր է դարձել Միգել Արտետայի համար։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Արսենալի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
«Արսենալը» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս իր կազմում տեսնել նորվեգացուն, սակայն այստեղ խնդիրն այն է, որ «Ռեալը» հույսեր է կապում երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում հստակ երևաց, որ «Ռեալի» պահեստայինների նստարանը այնքան էլ ուժեղ չէր, և թիմը կիսապաշտպանի կարիք ուներ։ Ակնհայտ է, որ «Ռեալը» կփորձի այդ բացը լրացնել առանց գումար ծախսելու։ Հաջորդ մրցաշրջանում Իսկոն ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից, Մոդրիչը արդեն 35 տարեկան է, ուստի ակումբը կզգա Էդեգորի կարիքը։
Այժմ նրա ապագան կախված է միայն «Ռեալից»։
Los Merengues, Realmadrid.am