• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 1-1. Վինիսիուսի գոլը փրկեց թիմին պարտությունից

Հոդվածներ

«Ռեալ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 1-1. Վինիսիուսի գոլը փրկեց թիմին պարտությունից
02.03.2021
797 0

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսիեդադին»:

Առաջին խաղակեսում թիմերը հետախուզական աշխատանք էին իրականացնում՝ չդիմելով կտրուկ գործողությունների, ինչի արդյունքում առաջին կեսն ավարտվեց առանց խփված գնդակի:

Երկրորդ կեսի մեկնարկում՝ հանդիպման 55-րդ րոպեին, Պորտուի՝ գլխով կատարած տպավորիչ հարվածի արդյունքում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ:

Գոլից հետո «Ռեալն» ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը՝ ստեղծելով մի քանի լուրջ գոլային պահեր, հատկապես երկրորդ հարկում: Թիմին, սակայն, չէր հաջողվում վերջին պահին դիպուկ հարված կատարել ու հավասարեցնել հաշիվը:

Միայն խաղավերջում՝ հանդիպման 89-րդ րոպեին, Վինիսիուսի հարվածը հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Խաղն այդպես էլ ավարտվեց:

«Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտին 7-ին՝ հյուրընկալվելով «Ատլետիկոյին»:

Լա լիգա, 25-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» 1-1 «Ռեալ Սոսիեդադ»

Գոլերը՝ 0-1՝ Պորտու 55՛, 1-1՝ Վինիսիուս 89՛


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am