Diario AS-ի փոխանցմամբ Դանի Կարվախալը կերկարաձգի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը մինչ 2025 թվականը։
ֆուտբոլիստը արդեն համաձայնության է հասել ակումբի հետ և շուտով կլինի պաշտոնական հայտարարություն։
Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը շատ է բաց թողնում վնասվածքի պատճառով, սակայն շարունակում է մնալ Զիդանի առաջին ընտրությունը աջ պաշտպանի դիրքում։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am