Հոդվածներ

Ազարը տպավորել է «Ռեալի» մարզիչներին
26.12.2022
2555 0

Արձակուրդից վերադառնալուց հետո Էդեն Ազարը տպավորել է «Ռեալի» մարզիչներին։ 

As-ի փոխանցմամբ, բելգիացին շատ լավ է մարզվում և դրական տպավորություն է թողել մարզիչների վրա վերջին մի քանի մարզումների ընթացքում։ 

Ազարը ցանկանում է, որ Անչելոտին կրկին վստահի իրեն։ Վերջին օրերին նա ուղղակի փայլուն աշխատանք է կատարել մարզումներին։ 

Դեկտեմբերի 30-ին «Ռեալը» ուժերն է չափելու «Վալյադոլիդի» հետ, և Էդենը մեծ շանսեր ունի այդ խաղում «Սերուցքայինների» մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված