Լա լիգայի՝ 1-ին տուրից հետաձգված խաղում «Ռեալն» ուժերը չափեց «Խետաֆեի» հետ: Հանդիպումն ավարտվեց «սերուցքայինների»՝ 2:0 հաշվով հաղթանակով:
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է խաղը:
«Գոհ եմ խաղից: Լավ հանդես եկանք՝ փորձարկելով մի փոքր այլ խաղային սխեմա: Խոստովանում եմ, որ այդքան էլ լավ չէինք պատրաստվել՝ հաշվի առնելով վնասվածքները, սակայն տղաները հիանալի կատարեցին առաջադրանքը:
Լավ է, որ նախկինում երբեք չօգտագործված խաղային սխեման արդյունք է ապահովում: «Ատլետիկոյի» հետ պայքարելու ենք մինչև վերջ»:
Ռամոսի ապագայի մասին.
«Արդյո՞ք Ռամոսի ապագայի հարցը ազդեցություն ունի մեզ վրա. իհարկե, Սերխիոն թիմի կարևորագույն մասնիկներից է, սակայն խոսակցություններից ոչինչ չի փոխվի: Պետք է կենտրոնանալ առաջիկա հանդիպումների վրա ու շարունակել լավ ֆուտբոլ ցուցադրել, պայքարել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Fanat, Realmadrid.am