Լա լիգայի՝ 1-ին տուրից հետաձգված խաղում «Ռեալը» հյուրընկալվեց «Ուեսկային»: Գրանցվեց տանտերերի հաղթանակ՝ 2:0:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» պաշտպան Ռաֆայել Վարանն, ով դուբլ էր գրանցել իր անվան դիմաց:
Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 46 միավոր:
Fanat, Realmadrid.am