Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին մեկնաբանել է Բարսելոնայից կրած պարտությունը գավաթի եզրափակիչում:
«Նրանք այնպես են տոնում մեր պարտությունները, կարծես այլևս երբեք չենք հաղթելու։ Մենք կվերադառնանք», – գրել է «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» ապրիլի 26-ին Սևիլիայում Իսպանիայի գավաթի եզրափակչում 2-3 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։ Եվս մեկ «Էլ Կլասիկո» կկայանա Լա Լիգայի շրջանակում մայիսի 11-ին։
Fanat, Realmadrid.am