• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին կհանդիպի Պերեսի հետ. Նրա ապագան կարող է որոշվել առաջիկա ժամերին

Հոդվածներ

Անչելոտին կհանդիպի Պերեսի հետ. Նրա ապագան կարող է որոշվել առաջիկա ժամերին
27.04.2025
420 0

Կարլո Անչելոտին առաջիկա ժամերին կարող է հեռացվել «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ 

Marca-ի փոխանցմամբ, մարզչի ապագան կարող է որոշվել առաջիկա ժամերի ընթացքում։ Կարևոր նշանակություն կարող է ունենալ մարզչի հանդիպումը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Անչելոտիի «Ռեալն» արդեն իսկ դուրս է մնացել ՉԼ-ի խաղարկությունից, Իսպանիայի գավաթի և սուպերգավաթի եզրափակիչներում պարտվել է «Բարսելոնային», իսկ Լա Լիգայում ընթանում է երկրորդ հորիզոնականով։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված