Marca-ի փոխանցմամբ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարսելոն ցանկանում է վերականգնել մարզավիճակը և հատուկ ֆիտնես մարզիչ է վարձել դրա համար։
Ալֆոնսո Մադրիդը, ում շնորհիվ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մարկոս Լյորենտեն ֆիզիկապես շատ հզոր ֆուտբոլիստ է դարձել, կաշխատի նաև բրազիլացու հետ։
Վերջին շրջանում Մարսելոյին շատ են քննադատում, և կարծես թե 32-ամյա պաշտպանը ինքն էլ է համոզվել, որ լավագույն մարզավիճակում չէ։
Ներկա պահին Զինեդին Զիդանը ավելի շատ վստահում է Ֆերլան Մենդիին, իսկ Մարսելոյի նպատակը ավելի շատ խաղաժամանակ ստանալն է։
Այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am