Մադրիդի «Ռեալը Կառլո Անչելոտիի հեռանալու դեպքում ժամանակավոր գլխավոր մարզիչ կնշանակի թիմն աշխարհի ակումբային առաջնությունում ղեկավարելու համար։ Հավանական է, որ այդ պարտականությունները կկատարի սպորտային տնօրեն Սանտիագո Սոլարին, հայտնում է Cadena Ser-ը:
Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, ինչպես սպասվում է, «Ռեալի» գլխավոր մարզիչ կդառնա Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն։
Անչելոտիի նոր աշխատավայրը կարող է լինել Բրազիլիայի ազգային հավաքականը։ Կոնֆեդերացիայի ղեկավարությունը դրական է տրամադրված և կցանկանար արդեն հունիսի 4-ին Էկվադորի դեմ խաղում իտալացուն տեսնել գլխավոր մարզչի դերում։
Fanat, Realmadrid.am