«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ Խորվաթիայի հավաքականի պատմության ամենատարեց գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։
Երեկ՝ Ավստրիայի հավքականի դեմ խաղի 6-րդ րոպեին Լուկան դարձավ գոլի հեղինակ։ Այդ գոլը նա խփեց 37 տարեկան 16 օրական հասակում։ Այդպիսով նա գերազանցեց Նիկո Կովաչի ցուցանիշը, ով գոլի հեղինակ էր դարձել 36 տարեկան 327 օրական հասակում։
Դա Մոդրիչի 23-րդ գոլն էր ազգային հավաքականի կազմում, որը հնարավորություն տվեց նրան ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել Դարիո Սրնային ու բարձրանալ 5-րդ հորիզոնական։
Ավելի շատ գոլեր խփել են միայն Էդուարդո Դա Սիլվան -29, Իվան Պերիշիչը – 32, Մարիո Մանջուկիչը – 33 և Դվաոր Շուկերը – 45։
Los Merengues, Realmadrid.am